Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ռուսաստանցի զինվորականներին և սիրիական կառավարական բանակին մեղադրում է Սիրիայում 2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ: Կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այդ հարցով արտահերթ հատուկ նիստ գումարել:
Իրավապաշտպանների հաղորդմամբ, «Խախտումների վավերացման կենտրոն» սիրիական դիտորդական խումբը արձանագրել է օդային հարձակումների հետևանքով 440 խաղաղ բնակչի մահ, այդ թվում՝ 90 երեխայի:
Հինգշաբթի օրը ավելի քան 200 իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային քայլեր ձեռնարկել Սիրիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ: