Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) 14 անդամները համաձայնության են եկել կրճատել նավթի արդյունահանումը օրական 1.2 միլիոն բարելով՝ կասեցնելու համար նավթի միջազգային գնի կտրուկ անկումը:
OPEC-ի անդամ երկրներին բաժին է ընկնում աշխարհում արդյունահանվող նավթի մեկ երրորդից ավելին՝ ներկայումս օրական շուրջ 33․6 միլիոն բարել: