Մատչելիության հղումներ

Գյուղնախարարի պնդմամբ խաղողի մթերումների դիմաց պարտքը նվազել է մինչև 211 միլիոն դրամ


Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, այսօր կառավարությունում ներկայացնելով վերջին երկու ամիսների աշխատանքների հաշվետվությունը, տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 միլիոն դրամից ընկերությունների պարտքը գյուղացիական տնտեսություններին հասել է 211 միլիոն դրամ:

«Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ: Նշվել է նաև, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը», - ասված է կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG