Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմակայանում մեկնարկել են կապի ստորաբաժանումների զինծառայողների զորավարժանքները: Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայության հաղորդմամբ, կապի ստորաբաժանումների շուրջ 300 զինծառայողներ իրենց պատրաստությունը կանցնեն օկրուգի կապի ծառայության հրամանատարի հսկողության տակ:
«Զորավարժությունների ընթացքում ուշադրություն կդարձվի Հայաստանում տեղակայված ռուսական զինուժի տարբեր ստորաբաժանումների միջև ազդանշանների փոխանցմանը, մասնավորապես Երևանում և Գյումրիում տեղակայված ուժերի մասով:
Վարժության ընթացքում գործարկվել է կապի նորագույն շուրջ 50 միավոր, այդ թվում` նոր սերնդի արբանյակային «Լիվեն», «Աուրիգա» և այլ համակարգեր, Р-166 ռադիոկայան և ժամանակակից հետախուզության «Օրլան-10» համակարգերի կապի անօդաչու վերահաղորդիչներ, որոնք գործում են բարձր լեռնային շրջաններում», - նշված է հաղորդագրությունում: