Հոսպիտալում այսօր մահացել է ամիսներ առաջ գլխի շրջանում ծանր հրազենային վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանը։
Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Նարեկ Ասատրյանը ոչ թե վիրավորվել էր քառօրյա պատերազմի ժամանակ, այլ դրանից հետո։
«Ամիսներ շարունակ կոմայի մեջ էր, բժիշկները պայքարում էին բայց չկարողացան փրկել», - ասաց Հովհաննիսյանը։