Մատչելիության հղումներ

Շուկայում ներկրված լոլիկ է հայտնվել, գյուղացիների բերքը չի իրացվում


Armenia -- A tomato farm, undated
Armenia -- A tomato farm, undated

Արմավիրի մարզում լոլիկի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը արդեն մեկ շաբաթ է` չեն կարողանում իրացնել բերքը։ Ասում են՝ շուկայում թուրքական էժան լոլիկ է հայտնվել, ինչի հետևանքով իրենք անգամ ինքնարժեքից ցածր գնով չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը: Գայ գյուղի խոշոր ջերմոցներից մեկում արդեն մոտ 2 տոննա բերք են թափել։

«Բերել ենք, էստեղ թափել, մի 300 կիլո էս մի թմբի տակ ա մենակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

«Թուրքիայից բերում, լցնում են, ստեղի ապրանքը չի ծախվում», - ասաց մեկ այլ գյուղացի:

Հովտաշատի մեծածախ առևտրի շուկայում ևս տեղական լոլիկ վաճառողները խնդրի առաջ են կանգնել։ Թուրքական լոլիկը ավելի էժան է, քան Հայաստանում աճեցվածը։

«Մի շաբաթ առաջ ավելի թանկ գներով էր վաճառվում՝ մինչև 550 -600 դրամի սահմաններում: Ինչ թուրքականը շուկա է ներմուծվել միջինը՝ 400, խոշորը՝ 450 դրամ, ու շատ դժվար է վաճառքը գնում: Թուրքականը, ոնց հասկանում ենք, էժան ա, ու մեր տեղականի վաճառքը շատ դժվարացնում ա», - «Ազատության»հետ զրույցում նշեց շուկայի վաճառողներից մեկը:

«Ազատության» տեսախցիկը շուկայում ֆիքսել է ներկրված լոլիկ։ Այն վաճառողները, սակայն, խուսափեցին ասել, թե ինչ գներով են իրականում իրացնում։

Ջերմոցներում աշխատողները ևս բողոքեցին, որ իրենք էլ են հայտնվել ծանր իրավիճակի առաջ։ Եթե նախորդ տարի ավելի շատ աշխատակիցներ կային, այս տարի գործատուն կրճատել է մի մասին։

«Բոլոր ջերմոցատերերի անունից եմ խնդորւմ, էն պաշտոնյաններին, ով զբաղվում է դրանով, որ ուղղակի արգելեն, որ մենք էլ աշխատավարձ ստանանք, մենք էլ աշխատենք», - նշեցջերմոցի աշխատակիցներից մեկը:

Հայաստանի «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանի հաշվարկներով՝ մեկ կիլոգրամ լոլիկի ներկրման մաքսատուրքն արժե 507 դրամ։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է ներկրողն ավելի էժան վաճառում լոլիկը տեղական շուկայում։

«507 դրամ միայն իրենք պիտի ԱԱՀ ու մաքսատուք մուծեն: Մենք երեկ շուկայում տեսանք, որ 500 դրամով վաճառում են, ու մեր տեղական լոլիկըՋրվեժի ջերմատունն էր, հարցրի, մեծ քանակությամբ բերել, դրել էր, ասեց 400 դրամ: Նրա վրա դա նստում է 500 դրամից շատ ավելի, բայց որ կարողանա վաճառել իր ապրանքը այդպիսի գինէր ասում», - նշեց Պողոս Գևորգյանը:

Ըստ նրա, ստեղծված իրավիճակի պատճառով ջերմոցները հնարավոր է՝ փակվեն։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ գյուղատնտեսության նախարարությունից Ազատությանը փոխանցեցին, որ իրենք դեռ կուսումնասիրեն խնդիրը։ Իսկ թե որքան լոլիկ է ներկրվել վերջին եռամսյակի ընթացում Հարկային ծառայությունից խոստացան մոտ ապագայում պատասխանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG