Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն 2016»․ 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում


Լուսանկարը՝ «Հայաստան» հիմնադրամի
Լուսանկարը՝ «Հայաստան» հիմնադրամի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2016»-ը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Հայաստան» հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ հանգանակությունները կնպատակաուղղվեն Լեռնային Ղարաբաղի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Ղարաբաղի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կշարունակվեն նպատակային ծրագրերը:

Առաջիկա օրերին իրենց հանգանակություններով հեռուստամարաթոնին կմիանան նաև «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմինները Բրազիլիայում (նոյեմբերի 26-27՝ հեռախոսամարաթոն), Լիբանանում (դեկտեմբերի 7՝ ռադիոթոն) և Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 11՝ հեռախոսամարաթոն և բարեգործական քայլարշավ):

«Հեռուստամարաթոն 2016»-ի խոշոր նվիրատուներն են՝ Անդրանիկ և Սեդա Բաղդասարյանները (ԱՄՆ)՝ 5 միլիոն դոլար, Սամվել Կարապետյանը (ՌԴ)՝ 1 միլիոն դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (Հայաստան)՝ 350 հազար դոլար, Ռեյ Հարթունյանը (ԱՄՆ)` 200 հազար դոլար, Սամվել Ալեքսանյանը (Հայաստան)՝ 200 հազար դոլար, Վարուժան Գրիգորյանը (Հայաստան)՝ 100 հազար դոլար, «Ֆլեշ» ՍՊԸ-ն (Հայաստան)՝ 100 հազար դոլար, Հակոբ Բաղդասարյանը (ԱՄՆ)՝ 100 հազար դոլար, Գագիկ Ծառուկյանը (Հայաստան)՝ 100 միլիոն դրամ, «Գրանդ Հոլդինգ»-ը (Հայաստան)՝ 60 միլիոն դրամ, և Մաքուր երկաթի գործարանը (Հայաստան)՝ 20 միլիոն դրամ:

Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:

Հիշեցնենք՝ անցած տարի «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել էր մոտ 10․4 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG