Եվրախորհրդարանն այսօր ընդունել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու պարտադիր ուժ չունեցող բանաձև:
Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարայի հետ բանակցությունների սառեցման օգտին էին արտահայտվում Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր առաջատար քաղաքական ուժերը, մատնանշելով վերջին ամիսներին Թուրքիայում քաղաքական գործիչների, լրագրողների, դատավորների և իրավաբանների զանգվածային ձերբակալությունները: