Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ հորդորելու նրանց շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:
Եվրամիությունը հաջորդ ամիս գագաթնաժողովի ժամանակ պետք է քննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս 6 ամսով երկարաձգելու հարցը: