Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները այսօր և վաղը գործադուլ են հայտարարել, նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Ավիաընկերությունը չեղարկել է այսօր նախատեսված 876 թռիչք, որոնցից օգտվելու էր մոտ 100 հազար ուղևոր:
Գործադուլը չի վերաբերելու Lufthansa-ի դուստր կազմակերպություններին, օրինակ` Austrian Airlines, Eurowings և մյուս ընկերություններին: