Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է հայաստանցի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանին 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ-թեստը չանցնելու համար:
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Խուրշուդյանը բրոնզե մեդալակիր էր դարձել: Նա ստիպված կլինի վերադարձնել մեդալը: 29-ամյա ծանրամարտիկի անալիզների մեջ հայտնաբերվել են արգելված տուրինաբոլ և ստանոզոլ նյութերը:
Կոմիտեն որակազրկել է ևս 11 մարզիկների՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Վրաստանից և Ղազախստանից: