Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «Ռոյթերզ»-ը: Ստոլտենբերգի խոսքով, յուրաքանչյուր երկիր նման հայտ ստանալու դեպքում որոշում կընդունի անհատական կարգով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի գերմանական Ռամշտայն ավիաբազայում ծառայող՝ Թուրքիայի բանակի զինծառայողը քաղաքական ապաստան է խնդրել գերմանական իշխանություններից:
Գերմանական Funke պարբերականը, վկայակոչելով երկրի միգրացիայի և փախստականների գերատեսչության տվյալները, հաղորդում է, որ Գերմանիայիում կտրուկ ավելացել է Թուրքիայից ապաստան խնդրող մարդկանց թիվը: 2016 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ապաստանի խնդրանքով դիմել է 4437 քաղաքացի: Անցյալ տարի այդ թիվը եղել է 1767, իսկ 2014 թվականին՝ 1806.