Մատչելիության հղումներ

Միտրոֆանովա. Նախկին խորհրդային երկրներում ռուսաց լեզվին պետք է տալ հատուկ կարգավիճակ


ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան այսօր, մասնակցելով ՏԱՍՍ լրատվական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդաժողովին, ասել է, որ նախկին խորհրդային երկրներում ռուսաց լեզվին պետք է տալ հատուկ կարգավիճակ:

«Աշխարհում ռուսերենն ունի մի շարք խնդիրներ, հրատապ է ռուսաց լեզվի վիճակը մերձավոր արտասահմանում։ Ռուսերենի զարգացումը և օրենսդրական ամրապնդումը Ռուսաստանի հարևանների սահմանադրություններում և պրակտիկայում մեր առաջնահերթ խնդիրն է», - ասել է Միտրոֆանովան:

Նրա խոսքով՝ ռուսերենի նկատմամբ վերաբերմունքն առավել մտահոգիչ է Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Ղազախստանում և Վրաստանում:

«Թերևս ճիշտ կլինի ֆրանկոֆոնիայի օրինակով ստեղծել միավորում, որն առաջ կտանի ռուսաց լեզուն, իհարկե, միանգամից դա անել չի հաջողվի, բայց հարկ է շարժվել այդ ուղղությամբ», -ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Միտրոֆանովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG