ՆԱՏՕ-ն ցանկանում է երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ, երեկ հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանն է, և միշտ մնալու է», - Ստոլտենբերգի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները:
Նա, սակայն, ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք չի ընդունի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումը: