Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ. Տեղումների դեպքում մի շարք ստորաբաժանումներ կաշխատեն հատուկ ռեժիմով


Կառավարության որոշմամբ, նոյեմբերի 16-ից կմեկնարկի Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ, այսօր նախարարությունում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը խիստ հանձնարարական է տվել, որ առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները տարվեն անհապաղ, այդ թվում՝ գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG