Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաղորդում է, որ անցած գիշեր իրավապահները ձերբակալել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին:
Ըստ քննչական մարմնի, «Ռոսնեֆտ»-ը երկու միլիոն դոլար է տվել նախարարին՝ «դրական գնահատական» ստանալու համար, որն էլ թույլ կտար գնել «Բաշնեֆտ»-ը։
Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու հոդվածով: