Շվեդական դատախազության ներկայացուցիչ Ինգրիդ Իսգրենը այսօր Լոնդոնում` Էկվադորի դեսպանատան տարածքում, հարցաքննել է «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Շվեդական դատախազությունը դեռ 2010 թվականին բռանաբարության մեղադրանք էր ներկայացրել Ասանժին:
«Վիկիլիքս»-ի հիմնադիրը կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքը` պնդելով, որ իր դեմ ճնշումների պատճառը Պետդեպարտամենտի գաղտնի նամակագրության հրապարակումն էր:
Ասանժը արդեն չորս տարի է ինչ ապաստանել է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատան տարածքում: