Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը:
Նախատեսվում է, որ քառօրյայի ընթացքում այլ նախագծերի թվում խորհրդարանը կքննարկի և կընդունի Հայաստանի 2017 թվականի պետական բյուջեի, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագիծերը։
Ըստ զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագծի, նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ և աշխատող քաղաքացիներից պարտադիր ամսական 1000 դրամ գումար գանձել՝ մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ապահովման համար: Նախագծի համաձայն, նվազագույն աշխատավարձ ստացողների դեպքում գործատուն 1000 դրամի վճարը կվերցնի իր վրա:
Մանրամասներն՝ ավելի ուշ