Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը մեղադրում է Հյուսիսային Իրաքի քրդական իշխանություններին արաբների տները ոչնչացնելու համար


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հյուսիսային Իրաքի քրդական իշխանություններին մեղադրել է «մեծ թվով արաբների տներ» և «երբեմն նաև ամբողջ գյուղեր» ոչնչացնելու մեջ՝ «Իսլամական պետության» զինյալներից հետ գրավված տարածքներում։

Նոյեմբերի 13-ին հրապարակված զեկույցում Նյու Յորքում գտնվող իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ թե՛ 2014-ի սեպտեմբերին, թե՛ 2016-ի մայիսին քրդական ուժերը ոչնչացրել են արաբների տները Քիրքուքի և Նինվեի վիճարկվող գավառներում, մինչդեռ քրդերի տներն ու բնակավայրերը չեն տուժել։

Human Rights Watch-ը եզրակացրել է, որ քրդական իշխանությունները փորձում են այդպիսով իրենց ինքնավար տարածքի մեջ ընդգրկել վերոհիշյալ տարածքները, չնայած Բաղդադի կենտրոնական իշխանությունների դիմադրությանը։

«Մինչ քրդական ուժերը օգնում են Մոսուլի արվարձաններից և մերձակա գյուղերից ԻՊ զինյալներին դուրս մղելու գործողություններին, ծայրահեղականների դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը պետք է պնդեն, որպեսզի քրդական ուժերը դադարեցնեն այդ հարձակումները [արաբների դեմ]», - նշել են իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG