Մատչելիության հղումներ

Իրաքի զորքերը գրավել են Նիմրուդ քաղաքը


Իրաք -- Հնագույն ասորական Նիմրուդ քաղաքը, սֆինքսներ մարդկային գլխով, ցլի մարմնով և թևերով, արխիվային լուսանկար, 23-ը մարտի, 2012թ.
Իրաք -- Հնագույն ասորական Նիմրուդ քաղաքը, սֆինքսներ մարդկային գլխով, ցլի մարմնով և թևերով, արխիվային լուսանկար, 23-ը մարտի, 2012թ.

Իրաքի կառավարական զորքերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է «Իսլամական պետության» զինյալներից հետ գրավել հնադարյան ասորական Նիմրուդ քաղաքը:

ԻՊ զինյալները, երկու տարի առաջ գրավելով մ.թ.ա. 13-րդ դարի արժեքավոր հնագիտական այս վայրը, բուլդոզերներով ոչնչացրել էին բազմաթիվ արժեքավոր պատմական հուշարձաններ: ՄԱԿ-ի մշակութային մարմինը տեղի ունեցածը պատերազմական հանցագործություն էր որակել:

Նիմրուդը գտնվում է Իրաքում «Իսլամական պետության» վերջին խոշոր ամրակերտը հանդիսացող Մոսուլ քաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG