Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության ղեկավար, Brexit-ի ջատագով Նայջել Ֆարաջը դարձել է բրիտանացի առաջին քաղաքական գործիչը, ով հանդիպում է ունեցել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է BBC-ն:
Հանդիպումից հետո Ֆարաջը պատմել է, որ Թրամփի հետ մի շարք հետաքրքիր գաղափարներ են քննարկել: - «Ես վստահ եմ, որ նա լավ նախագահ է լինելու», - նշել է Ֆարաջը:
Թրամփի մամուլի խոսնակը փոխանցել է, որ Նյու Յորքում տեղի ունեցած բանակցությունները շատ արդյունավետ էին:
BBC-ն հիշեցնում է, որ ավելի վաղ պաշտոնական Լոնդոնը հայտարարել է, որ Ֆարաջը որևէ դերակատարում չունի Մեծ Բրիտանիայի կառավարության և ամերիկյան վարչակազմի հարաբերությունների հարցում:
Հինգշաբթի օրը հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հրավիրել է «որքան հնարավոր է շուտ» գալ Միացյալ Նահանգներ: