Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Ուկրաինայում քաղաքական նոր ուժ է ստեղծում


Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Կիևում ունեցած իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է հասնելու Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին:

«Մենք ստեղծում ենք լայն քաղաքական ուժ. մեր նպատակն է՝ փոխել ներկայիս այսպես կոչված էլիտան, իսկ իրականում՝ «բարիգաներին», ովքեր վերահսկում են կառավարությունն ու խորհրդարանը: Մենք չենք ընդունի ոչ մեկին, ով մեկ ժամկետից ավել եղել է խորհրդարանում,, ով երկու տարուց ավել աշխատել է որպես պետական ծառայող, չեն լինի նաև մեծ գործարարներ», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:

2015 թվականի մայիսից Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցրած Սաակաշվիլին հրաժարական է տվել այս շաբաթվա սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG