Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. Ռուսաստանն իրականում մեծ ազդեցություն չունի ամերիկյան քաղաքականության վրա


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի համոզմամբ, Ռուսաստանն իրականում մեծ ազդեցություն չունի ամերիկյան քաղաքականության վրա։

«Վերջերս մեկ հարցումի շրջանակներում, երբ հարցնում էին, թե ով է ամենավտանգավոր առաջնորդն աշխարհի, [ԱՄՆ] դեմոկրատների մեծ մասը պատասխանում էր, որ Պուտինը, հանրապետականների մեծ մասը, ի հետաքրքրություն բոլորին, համարում էին Օբամային։ Օբամայի հանդեպ հանրապետականների ատելությունը դժվար է պատկերացնել այս պահին, որովհետև շատ մեծ է, ու իրենք, Օբամային չսիրելով, շատերը նույնիսկ Թրամփին էին պաշտպանել։ Սա շատ մեծ խնդիր է Օբամայի համար Սենատում և Ներկայացուցիչների պալատում։ Այս տեսանկյունից Ռուսաստանը, կարծես թե, թվում է՝ ինչ-որ ազդեցություն ունի, բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանն իրականում մեծ ազդեցություն չունի ամերիկյան քաղաքականության վրա, և հասարակության մեջ ընկալումը շատ թույլ է», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով. - «Դեմոկրատները կարող է համարեն Ռուսաստանին, ու առաջատարները համարեն Ռուսաստանին վտանգ, բայց հանրապետականները համարեն Օբամային որպես առաջնորդ, որ վտանգ է ներկայացնում»։

Հարցին, թե կանխատեսե՞լի է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների սերտացում, Գրիգորյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների խնդիրները ոչ թե անձերի հետ է կապված՝ Պուտին, Օբամա, այլ ընդհանուր երկրների շահերն իրար հետ բախվում են, ու նույնիսկ եթե Թրամփը լինի, ցանկացած մեկը լինի, ով շատ սիրի Պուտինին կամ շատ ատի Պուտինին, իրավիճակը մեծ հաշվով չի փոխվելու, որովհետև իրենց հարաբերությունների գլխավոր գործոնը շահերն են, որոնք իրար հետ բախվում են ու այդ շահերն իրար հետ չեն կիսվում»:

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակելու է Միացյալ Նահանգներին մրցակից մնալ գլոբալ հարցերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG