Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) շուրջ 180 միլիոն դոլար վարկ կտրամադրի Մոլդովային՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին, որը պետք է որոշի՝ երկիրը մերձենում է Եվրոպայի՞ հետ, թե՞ թեքվում է Ռուսաստանի կողմը:
ԱՄՀ գործադիր խորհուրդը նախօրեին Վաշինգտոնում հավանություն է տվել եռամյա վարկին: Խորհուրդը հայտարարել է, որ 36 միլիոնը տրվելու է անհապաղ:
Ավելի վաղ ԱՄՀ-ը և Եվրամիությունը սառեցրել էին Մոլդովային հատկացվող օգնությունը, երբ 2014 թվականին մոլդովական երեք բանկից «անհետացավ» 1 միլիարդ դոլար, ինչը հանգեցրեց տնտեսական ճգնաժամի և հակակառավարական բողոքի ցույցերի:
Հիմնադրամում նշում են, որ վերջին երկու տարվա ընթացքում Մոլդովայի տնտեսությունը վերադարձրել է աճը, միևնույն ժամանակ կառավարությունը խստացրել է բանկային համակարգը և բարելավել նորմատիվային բազան: Հիմնադրամը, այդուհանդերձ, կոչ է անում մեծ բարեփոխումներ անցկացնել Կենտրոնական բանկում և դատական համակարգում: