Reuters գործակալությանը փոխանցում է Իրանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, թե Իրանի քաղաքացիական ավիացիայի արդիականացումը մեկնարկել է»:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ Իրանի կողմից պատվիրված AIRBUS մակնիշի առաջին 20 օդանավերը Թեհրան կժամանեն արդեն 2017-ի մարտին:
Իրանը ընդհանուր առմամբ AIRBUS մակնիշի 118 ինքնաթիռ է պատվիրել:
Թեհրանի և AIRBUS-ի միջև համաձայնագրի կնքումը հնարավոր դարձավ միջազգային հանրության և իսլամական հանրապետության միջև կնքված միջուկային համաձայնագրի և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման շնորհիվ: