Չի բացառվում, որ 2017 թվականին տնտեսական աճը ավելին լինի, քան կառավարության ծրագրած 3․2 տոկոսը: Այդ մասին հայտարարեց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին պետբյուջեի նախագիծը խորհրդարանի հանձնաժողովներին ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ «2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ»: