Մատչելիության հղումներ

Մյունխենում որոշել են բնակելի շենքերը փախստականների ապաստարանից բաժանող պատ կառուցել


Մյունխենում իշխանությունները որոշել են Նոյպերլախ թաղամասում չորս մետր բարձրությամբ ձայնամեկուսիչ պատ կառուցել, որը կբաժանի բնակելի շենքերը փախստականների համար կառուցվող ապաստարանից, հաղորդում է Die Welt թերթը:

Ըստ պարբերականի, որոշումը կայացվել է բնակիչների բողոքներից հետո, որոնք դժգոհել են աղմուկից և ուժեղացված ձայնային պաշտպանություն են պահանջել:

Նոր կառուցվող հանրակացարանը նախատեսված է 160 մարդու՝ հիմնականում առանց ծնողների մնացած անչափահասների համար։

Անցած տարի Գերմանիայում փախստականի կարգավիճակ է հայցել ավելի քան մեկ միլիոն փախստական Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG