Թուրքիան սպառնում է մինչև տարեվերջ դադարեցնել Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունը փախստականներին ապաստան տալու վերաբերյալ, եթե առաջիկա օրերին Բրյուսելը չվերացնի վիզային սահմանափակումները թուրքերի համար, շվեյցարական թերթերից մեկին ասել է երկրի արտգործնախարարը:
«Մենք այս օրերին արդեն սպասում ենք պատասխանի, եթե այն չլինի, գործարքը չեղյալ կհամարենք», - հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն: