Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Սիգալը հայտնի է Պուտինի հետ մերձավոր կապերով և վերջին տարիներին բազմիցս է այցելել Ռուսաստան, այդ թվում՝ Չեչնիա ու բռնակցված Ղրիմ:
Ավելի վաղ ամերիկյան կայքերից մեկը հաղորդել էր, թե 2013-ին՝ Հյուսիսային Իռլանդիայում անցկացված Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ, Պուտինը Բարաք Օբամային առաջարկել է Սիգալին նշանակել Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Կալիֆորնիայում, ինչպես նաև միջնորդ՝ Կրեմլի ու Սպիտակ տան հարաբերություններում: