Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գերության մեջ պահվող Արսեն Բաղդասարյանին


ԿԽՄԿ լոգոն
ԿԽՄԿ լոգոն

Կարմի Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները օրերս այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հաղորդել են Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչությունից, կազմակերպության աշխատակիցների միջոցով գերին և նրա ընտանիքը տեղեկատվություն են փոխանակել:

Բաղդասարյանը, հիշեցնենք, գերության մեջ է 2014 թվականի դեկտեմբերից։ 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, սպանության փորձ կատարելու, պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե նա դիվերսանտ է և գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG