Մատչելիության հղումներ

Սերբիայի վարչապետի տան ճանապարհին մեծ թվով ռազմամթերք է հայտնաբերվել


Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, արխիվ
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, արխիվ

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի տան ճանապարահին ռազմամթերք է հայտնաբերվել, ներառյալ հակատանկային հրթիռային ակնանանետ, դիպուկահար հրացան, նռնակներ: Այս մասին հայտնել է Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը` նշելով, որ զենքերը հայտնաբերվել են Բելգրադի մերձակայքում վարչապետի տան ճանապարհի այն հատվածում, որտեղ նրա ավտոշարասյունը սովորաբար դանդաղեցնում է ընթացքը:

Ներքին գործերի նախարարն ասել է, որ վարչապետը տեղափոխվել է ապահով վայր: Նա չի հստակեցրել, թե որտեղ է գտնվել վարչապետը զինանոցը հայտնաբերելու ժամանակ:

Փորձագետները եթադրում են, որ Սերբիայի վարչապետի դեմ մահափորձ էր նախապատրաստվում և հակատանկային ականանետը հնարավոր է նախատեսված էր նրա զրահապատ ավտոմեքենան պայթեցնելու համար: Սակայն պաշտոնապես նման վարկած չի նշվում:

Ներքին գործերի նախարարը, չբացելով փակագծերը միայն ասել է, թե առաջին անգամ չէ, որ վարչապետ Ալեքսանդր Վուչիչը պոտենցիալ թիրախ է դառնում: Նախաքննությունը վարում են անվտանգության տարբեր ծառայություններ: Վուչիչը հայտարարել է, որ վստահում է անվտանգության ծառայություններին և լրացուցիչ արտակարգ միջոցների դիմելու մտադրություն չունի:

Տարածաշրջանում վերջին իրադարձությունների հետ կապված այս միջադեպը լայն արձագանք է առաջացրել: Մոնտենեգրոյում հետաքննություն է տարվում «ահաբեկչական հարձակում» նախապատրաստելու գործով, որը ենթադրաբար պլանավորված էր հոկտեմբերի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG