Մատչելիության հղումներ

Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված միջազգային փառատոնը կեզրափակվի երևանյան և արցախյան համերգներով


Եռօրյա փառատոնի առաջին երկու համերգները (նոյեմբերի 27-ին և 28-ին) կանցկացվեն Երևանում, իսկ փառատոնի փակման համերգը տեղի կունենա Արցախում՝ Ստեփանակերտի Սիմֆոնիկ նվագախմբի և մեկատարների մասնակցությամբ:

Արմատներով արցախցի է Թբիլիսիիում ծնված Միքայել Թարիվերդիևը: Բարձրագույն երաժշտական կրթությունը ստանալով Մոսկվայում (ի դեպ, եղել է Արամ Խաչատրյանի ուսանողներից)` Թարիվերդիևը ողջ կյանքն ապրել ու ստեղծագործել է այնտեղ:

Անվանի կոմպոզիտոր ու դաշնակահար Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է կինոֆիլմերի համար գրած իր ստեղծագործություններով․ նա134 ֆիլմերի երաժշտության հեղինակն է:

Հաջողությամբ ստեղծագործել է նաև այլ ժանրերում․ կամերային ստեղծագործությունների, օպերաների և մի քանի բալետի հեղինակ է: Այսօր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը փառատոնի բացման առաջին համերգի ընթացքում «Յո երթաս» խորագրի ներքո հնչելուն են նրա երգեհոնային ստեղծագործությունները՝ Լադա Լաբզինայի (Ռուսաստան) կատարմամբ: Երեկոն վարելու է Թարիվերդիևի կինը՝ երաժշտագետ, Թարիվերդիևի հիմնադրամի նախագահ, նաև նրա անունը կրող երգեհոնահարների մրցույթի հիմնադիր տնօրեն Վերա Փարիվերդիևան:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնը նախաձեռնել է ՌԴ Մշակույթի նախարարությունը: Այն մեկնարկել է Մոսկվայի Մեծ թատրոնում այս տարվա հուլիսի 19-ին և այս ամիսների ընթացքում փառատոնի շրջանակներում համերգներ են տեղի ունեցել ոչ միայն ռուսաստանյան մի շարք քաղաքներում, այլև Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Լատվիայում և այլ երկրներում: Երեկ համերգ է տեղի ունեցել Թբիլիսիում, իսկ փառատոնի եզրափակիչ համերգները տեղի են ունենալու Հայաստանում և Արցախում, որտեղ, ի դեպ, առաջին անգամը չէ, որ Թարիվերդիրի հիմնադրամը համերգ են կազմակերպում:

Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կմասնակցեն նաև մենակատարներ Ռուսաստանից և Հայաստանից:

Համերգի դիրիժոր Ռուբեն Ասատրյանն ասաց․ - «Ահռելի քանակ կա էստեղ: Բազմաժանր Թարիվերդիևն է ներկայացվում: Ասեմ, որ մի դասական ստեղծագործություն պետք է հնչի: Մենք խոսում ենք Թարիվերդիևի մասին իբրև կինոերաժշտության հեղինակ: Բայց առաջին դեպքը չէ, երբ աշխարհում մեծ ճանաչման հասած հեղինակ, որի ճանաչումը կինոերաժշտությունից է սկսվում, բայց հետո պարզվում է, որ դասական լուրջ ստեղծագործություններ ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG