Մատչելիության հղումներ

Վերլուծաբան. Ադրբեջանը տապալում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները


Գլոբալիզիացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, Ղարաբաղի հարցով նորից ստեղծվում է վակուում՝ վակուում և՛ գաղափարների, և՛ վստահության։

«Ադրբեջանի նախագահն այս վերջին իր հարցազրույցում նորից կրկնեց նույն իրենց թեզերը, որ Ադրբեջանը Ղարաբաղին կտա ինքնավար մարզի կարգավիճակ, բայց հիշո՞ւմ եք՝ Ղարաբաղն ուներ՝ ինքնավար մարզ, դա բավարար չէր, հենց դժգոհությունը դրանից էր գալիս, ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց՝ դժգոհ լինելով Ադրբեջանի վերաբերմունքից, և այլն։ Ադրբեջանը չի փոխում իր քաղաքականությունը, Ադրբեջանն ուզում է ակտուալացնել Ղարաբաղը, բայց չունենալով նոր գաղափարներ, պատրաստ չլինելով փոխզիջումների, ու նայեք, թե ինչ վակուում է ստեղծվում՝ նոր գաղափարներ չկան, նոր մտքեր չկան, վստահությունը շատ ցածր մակարդակի է», - ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը տապալում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները։

«Հենց այնտեղ էր, որ կողմերը համաձայնեցին վստահության մեխանիզմներ ստեղծել կամ հետաքննող մեխանիզմներ ներդնել շփման գծում։ Հիմա Ադրբեջանն ամեն ինչ տապալում է, մյուս կողմից՝ ակտուալացնում է Ղարաբաղի հարցը։ Դա կոչվում է վակուում, և վակուումը կարող է լցվել հենց պատերազմական գործողություններով, սա է իմ մտահոգությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG