Մատչելիության հղումներ

Նալբանդյան-Մամեդյարով հավանական հանդիպումը՝ Համբուրգում դեկտեմբերի սկզբին


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում, 8-ը ապրիլի, 2016թ.
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում, 8-ը ապրիլի, 2016թ.

Տարածաշրջան այցի շրջանակներում երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում մի շարք հանդիպումներ են անցկացրել, այդ թվում նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Բաքվում հուլիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր. - «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին»։

Ուորլիքը նաև հավելել էր. - «Մենք կքննարկենք նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը»։

Երբ և որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ Ուորլիքը դեռ չգիտի։ Սակայն համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG