Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։