Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը նախապես չհայտարարված այցով ժամանել է Իրաք, որտեղ քննարկում է Մոսուլը կոալիցիայի ջանքերով «Իսլամական պետության» ջոկատներից ազատագրելու արդեն վեց օր տևող գործողությանն առնչվող հարցեր:
Քարթերը հանդիպելու է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին, ինչպես նաև կոալիցիայի բարձրաստիճան հրամանատարներին: