ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, Ժնևում հատուկ նիստ է գումարել Սիրիայի հարցով:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ քայլեր ձեռնարկել, պնդելով՝ Հալեպի ռմբակոծությունն ու շրջափակումը ոչ թե պարզապես ողբերգություն է, այլ «պատմական մասշտաբի պատերազմական հանցագործություն»:
Սիրիայի կառավարական զորքերն ու ռուսական օդուժը առայժմ պահպանում են կարճատև հրադադարը, որ հայտարարվել է՝ խաղաղ բնակչությանը տարհանելու համար: