Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները պահանջում են ընթացք տալ գործարար Աշոտ Գրիգորյանի առաջարկին


«Նաիրիտը» վերագործարկելու մասին գործարար Աշոտ Գրիգորյանի խոստումները նաիրիտցիների մոտ նոր հույսեր են առաջացրել։

Այսօր քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի նախկին աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ էին հավաքվել։

Սլովակիայում բնակվող հայ գործարարը նամակ է ուղարկել Հայաստանի կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով 100 մլն դոլարի ներդրում անել «Նաիրիտ»-ում՝ եթե այն մեկ դոլարով վաճառեն իրեն։ Կառավարությունը, սակայն, թերահավատությամբ է ընկալում նրա առաջարկը՝ ասելով, թե գործարարը ծրագիր չունի։

Նաիրիտցիները կառավարությունից պահանջում են ընթացք տալ Գրիգորյանի նամակին:

«Ժամանակին Հովիկ Աբրահամյանը ասել էր՝ բերեք ներդրող, ես տալիս եմ մի դոլարով, ինչը հետո փոխվեց նույնիսկ մեկ դրամի: Միաժամանակ ինքը ասեց՝ պատրաստ եմ տասը տարով սառեցնել էներգակիրների ամբողջ պարտքերը: Թող անեն հիմա», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակիցներից մեկը:

Աշոտ Գրիգորյանը, նրա փոխանցմամբ, կառավարությանը ներկայացրել է նաև պահանջներ, այդ թվում՝ հարկային արտոնություններ տրամադրել և «Նաիրիտն» ազատել պարտքերից․ - «Ներկայացվել է մեր գործարանի մասնագետների կողմից ներկայացված ծրագիրը, որտեղ ասվում է, որ 62.5 միլիսն դոլարը բավական է «Նաիրիտը» վերագործարկելու համար: Դա թեպետ եղել է կառավարությունում, կա Ազգային ժողովում, բայց նորից ներկայացվել է, որպեսզի նորից ուսումնասիրվի և դրվի քննարկման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG