Չեռնոգորիայի ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ դրանք անցել են բազմաթիվ խախտումներով:
Նշենք, որ այս ընթացքում նաև 20 սերբ ազգայնական ձերբակալվեց, համաձայն ոստիկանության հաղորդագրության՝ ահաբեկչական գործողություններ ծրագրելու կասկածանքով:
Չեռնոգորիայի համախմբված ընդդիմությունը մասամբ ռուսամետ է և ընդդիմանում է վարչապետ Միլո Ջուկանովիչի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը երկրի անդամակցությանը միտված գաղափարախոսությանը: Ջուկանովիչի ղեկավարած Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, հավաքելով ձայների 41 տոկոսը, կստանա խորհրդարանի 81 մանդատից առնվազն 35-ը:
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան առաջիկա օրերին: