Իրաքի իշխանությունները, Միացյալ Նահանգների ու Թուրքիայի աջակցությամբ, ցամաքային գործողություն են սկսել Մոսուլ քաղաքը ազատագրելու համար, որտեղ երկու տարի է՝ վերահսկողություն են հաստատել «Իսլամական պետության» ահաբեկիչները:
Քրդական զորամիավորումների ու իրաքյան զորքերի այս հարձակումն ամենալայնամասշտաբն է 2011 թվականից ի վեր, երբ Միացյալ Նահանգները դուրս բերեց իր զորքերը Իրաքից:
Ավելի վաղ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) զգուշացրել էր, որ Մոսուլի ազատագրման հետևանքով կարող է մեկուկես միլիոն մարդ տուժել՝ կոչ անելով պաշտպանել խաղաղ բնակչությանն ու երաշխավորել մարդասիրական օգնության տրամադրումը: