Մատչելիության հղումներ

Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումը


Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին այսօր խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու իր դիմումը։

«Հարգելի պատգամավորներ տեղեկացնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի իր դիմումը», - հայտարարեց Սահակյանը։

Հոկտեմբերի 3-ին, հիշեցնենք, Ուրիխանյանի գրասենյակը հաղորդել էր, որ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում:

Գրասենյակը նաև նշել էր, որ Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG