Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է որակել լուրերն այն մասին, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ է համաձայնեցրել Հայաստանի վարչապետի թեկնածությունը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Պեսկովը նաև նշել է, որ ՀԱՊԿ ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու:
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ վերջերս Ստամբուլում կայացած հանդիպմանը, Պեսկովը նշել է, որ քննարկվել է, մասնավորապես, ռուսաստանյան հակահրթիռային պաշտպանության տարբեր բաղադրիչների մատակարարման հարցը: