Մատչելիության հղումներ

Վթարից տուժած 26 քաղաքացիները և 2 զոհվածների դիերը ինքնաթիռով կտեղափոխվեն Երևան


Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի դիերը. վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները, հիշեցնենք, Ռուսաստանի քաղաքացիներ են։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվել էր վթարից տուժած քաղաքացիների` ավտոբուսով վերադարձը Հայաստան։ Սակայն ՌԴ իշխանությունների կողմից առաջարկվել է տուժածների տեղափոխումը կազմակերպել ինքնաթիռով», - ասված է հաղորդագրությունում:

Օդանավի՝ Երևան ժամանելու վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել են, որ նախնական տվյալներով` ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը Բեսլանից Երևան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16-ին, թռիչքի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG