Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայի տարածքում ՌԴ ավիացիոն խմբի անժամկետ տեղակայման համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել Ռուսաստանի խորհրդարանի զույգ պալատների՝ Պետդումայի և Դաշնության խորհրդի կողմից:
Համաձայնագրում մասնավորապես ասվում է, որ Լաթաքիայի Հմեյմիմ ավիաբազայում ռուսական օդուժը տեղակայվել է Դամասկոսի խնդրանքով:
Համաձայնագիրը պաշտոնական Մոսկվայի և Դամասկոսի միջև ստորագրվել էր 2015 թվականի օգոստոսի 26-ին Սիրիայի մայրաքաղաքում: