Մատչելիության հղումներ

Ընթացակարգ՝ տարահանված բնակչության կենսաապահովումը նախապատրաստելու համար


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի տարահանված բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման ընթացակարգին:

Ինչպես նշված է գործադիրի հավանությանն արժանացած փաստաթղթում, տվյալ գործընթացը ներառում է՝ ռազմական դրության ժամանակ կամ արտակարգ իրավիճակների առաջացման (սպառնալիքի) դեպքում բնակչության կենսաապահովման գործում ներգրավված կազմակերպությունների գործունեության կազմակերպումը, կացարանով, խմելու ջրով, սննդով, հագուստով և առաջին անհրաժեշտության ապրանքներով, պարագաներով և այլ անհրաժեշտ պիտույքներով ապահովումը, սննդի, սննդի հումքի, ջրի և ջրաղբյուրների ճառագայթային, քիմիական և կենսաբանական աղտոտումից պաշտպանությունը, բժշկական սպասարկման ապահովումը, կոմունալ-կենցաղային պայմանների ապահովումը, տարածքի, կառույցների, տրանսպորտային միջոցների, սարքավորումների, սննդի, սննդի հումքի հատուկ մշակումը, բնակչությանը ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների բնույթի, ծավալի, հնարավոր վտանգների և վարքականոնների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG