Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարար. Կոռուպցիա չկա և չի լինելու առաջիկայում


Լևոն Ալթունյան
Լևոն Ալթունյան

Ներկա ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառված են, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատկերացնում է որտե՞ղ են կոռուպցիոն ռիսկերը առողջապահության ոլորտում և ի՞նչ պետք է անել։

«Կոռուպցիոն ռիսկերը պատկերացնելն իմ աշխատանքը չի։ Մենք ուղղակի սկսել ենք նրանից, որ վերանայել ենք բոլոր նորմատիվ ակտերը և շարժվում ենք դրանցով։ Ես կարող եմ երաշխավորել, որ ներկա ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառված են, կոռուպցիա չկա և չի լինելու առաջիկայում», - ասաց նախարարը՝ նշելով, որ դա վերաբերում է իր պաշտոնավարման շրջանին։

«Ինչ կատարվել է մինչև այդ, ես ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ մասնագիտական փորձ, որ զբաղվեմ այդպիսի քննություններով։ Մինչև իմ նշանակվելը մենք գիծ ենք քաշել և շարժվում ենք առաջ», - ասաց նախարարը։

Ճշտող հարցին, թե առողջապահության ոլորտում կոռուպցիա չկա՞, Ալթունյանը պատասխանեց. - «Ամեն դեպքում, գումարների բաշխումը դադարեցվել է և կատարվում է ըստ օրենքի։ Պետպատվերում այլևս կոռուպցիա չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG