Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը հաղթել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ գործով:
Դատարանը հաստատել է, որ 2007 թվականին իշխանությունները խախտել են Կասպարովի իրավունքները մոսկովյան «Շերեմետևո» օդանակավակայանում՝ արգելելով նրան մեկնել Սամարա, որտեղ քաղաքական գործիչը պլանավորում էր մասնակցել ընդդիմադիր հանրահավաքի:
Ֆինանսական փոխհատուցում Կասպարովը չի պահանջել:
2007 թվականի մայիսի 18-ին «Ուրիշ Ռուսաստան» ընդդիմադիր կոալիցիան, որի առաջնորդներից էր նաև Կասպարովը, Սամարայում բողոքի ակցիա էր անցկացրել Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի էր ունենում նույն քաղաքում: Ակցիաները համաձայնեցված էին իշխանությունների հետ, սակայն մի խումբ ակտիվիստների, որոնք պետք է ժամանեին այլ քաղաքներից, թույլ չէին տվել հասնել Սամարա, որպեսզի նրանք չմասնակցեն հանրահավաքին: