Սենթ Լուիսում կայացել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի երկրորդ դեմ առ դեմ հեռուստաբանավեճը՝ դարձյալ թեժ մթնոլորտում:
Բանավեճի ընթացքում չի շրջանցվել Թրամփի հետ կապված հերթական սկանդալը՝ հանրապետական թեկնածուի վիրավորական արտահայտությունները կանանց մասին:
Քլինթոնը մատնանշել է, որ Թրամփի պես անձը, որ վիրավորում է կանանց, էթնիկ փոքրամասնություններին, մահմեդականներին, չի կարող օրինակ լինել և ղեկավարել Միացյալ Նահանգները:
Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, թե կանանց մասին իր արտահայտությունները մասնավոր զրույցի ժամանակ են արվել, և հիշեցրել է Հիլարի Քլինթոնի ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ կապված սեքսուալ սկանդալը: