Վանաձորում ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ն այսօր համատեղ համաձայնագիր ստորագրեցին։
Ըստ համաձայնագրի, ավագանու ընդդիմադիր 18 անդամները Վանաձորի քաղաքապետի պաշտոնում կսատարեն Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։
Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալը կլինի «Հայկական վերածնունդ»-ից, երկրորդ տեղակալը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից։
Մանրամասները՝ տե՛ս այստեղ