Վրաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ:
Քվեարկությունը, որին մասնակցելու իրավունք ունի ավելի քանի երեքուկես միլիոն ընտրող, մեկնարկել է տեղի ժամանակով առավոտյան 8:00-ին: Նաև 55 տեղամասեր են բացվել 40 երկրներում:
Ըստ սոցհարցումների, ընտրողների զգալի մասը չի կողմնորոշվել իր քաղաքական նախընտրության հարցում:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնական հակառակորդը, կանխատեսումների համաձայն, կրկին «Միացյալ ազգային շարժում»-ն է, որն իշխանություն էր մինչև 2012 թվականը։
Վրացական խորհրդարանի 150 պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով։